Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է տարվել ԵԱՀԿ-֊ի երեւանյան գրասենյակի աշխատակիցը


Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է տարվել ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս լուրն այսօր հաստատել է ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Գոհար Ավագյանը:

Նրա վկայությամբ՝ ԵԱՀԿ-֊ի աշխատակիցը, որը տեղացի է, տարվել է ոստիկանության Շենգավիթի բաժանմունք:

Վերջին օրերին Հյուսիսային պողոտայից տասնյակ մարդիկ են տարվել ոստիկանություն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG