Մատչելիության հղումներ

Վաղն աշխարհի տասնյակ երկրներում նշվելու է Երկրի ժամը


Աշխարհի 35 երկրների մոտ 400 քաղաքներում վաղը նշվելու է Երկրի ժամը՝ բնակիչները երեկոյան ժամը 20:00֊-ից 21:00-֊ը իրենց տներում անջատելու են լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի աջակցության:

Երկրի ժամի կազմակերպիչները դիտում են այս միջոցառումը որպես էներգիան խնայելու ջանքերի ցուցադրություն, թեեւ լրատվամիջոցները փաստում են, որ դրա արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ:

Համենայն դեպս, ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»֊-ը, բազմաթիվ բնակիչներ, կազմակերպություններ, գործարարներ պատրաստվում են իրենց մասնակցությունը բերել համաշխարհային ակցիային, որը սկսվելու է ավստրալական Սիդնեյում, այնուհետեւ շարունակվելու է Ասիայում, Եվրոպայում եւ Ամերիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG