Մատչելիության հղումներ

Բոլիվիայի նախագահը հանդես է գալու «Լիտորալ» ֆուտբոլային թիմում


Բոլիվիայի 47-֊ամյա նախագահ Էվո Մորալեսը պայմանագիր է ստորագրել «Լիտորալ» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ այսուհետ հանդես է գալու 10 համարի տակ որպես հարձակվող:

Այսպիսով երկրի նախագահը ցանկանում է հանրության ուշադրությունը գրավել ՖԻՖԱ-֊ի կողմից այս ամիս վավերացված սահմանափակումների վրա, ըստ որոնց 3000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող մարզադաշտերում խաղալու համար թիմերը պետք է ժամանեն երկու շաբաթ առաջ՝ բնակլիմայական պայմաններին հարմարվելու համար: Սա գործնականում անհնար է դարձնում ֆուտբոլային մրցաշարերի անցկացումը:

Մորալեսը պայքարում է սահմանափակումները վերացնելու համար: Նրան աջակցում է աշխարհահռչակ Դիեգո Մարադոնան, որը վերջերս նախագահի հետ միասին մասնակցել է մի ընկերական խաղի, որն անցկացվել է 3600 մետր բարձրության վրա գտնվող մարզադաշտում: Բոլիվիայի նախագահը, ի դեպ, դարձել է գոլերից մեկի հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG