Մատչելիության հղումներ

Օքրուաշվիլին դատապարտվեց 11 տարվա ազատազրկման


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեց 11 տարվա ազատազրկման՝ խոշոր չափի կաշառք շորթելու համար:

Օքրուաշվիլին այժմ գտնվում է Փարիզում: Ապրիլի 16-ին տեղի դատարանը պետք է որոշում կայացնի նրա էքստրադիցիայի վերաբերյալ: Նա նաեւ դիմել է Ֆրանսիայի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:

Դատարանը գտել է, որ Օքրուաշվիլին եւ Վրաստանի նախագահի նախկին խոսնակ Դմիտրի Կիտոշվիլին ստիպել են գործարար Ջեմալ Սվանիձեին հրաժարվել «Ջեոսել» ընկերության բաժնետոմսերից:

Կիտոշվիլին դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման եւ 7 հազար դոլարի տուգանքի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG