Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից գումար են գողացել


Այս գիշեր գողություն է կատարվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից:

Ինչպես այսօր հայտնում է Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը, դիմակավորված 2 անհայտ անձինք «շենքի երրորդ հարկում գտնվող հաշվապահության սենյակի դուռը բացելու միջոցով, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հաշվապահի երկաթյա պահարանի դուռն ու գողացել այնտեղ եղած գումարը»: Ոստիկանությունը չի հայտնում գողացված գումարի չափը:

Դրանից առաջ նրանք «ծեծի են ենթարկել պահակին, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը»:

Դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG