Մատչելիության հղումներ

Այսօր թատրոնի միջազգային օրն է


Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Կիմ Երիցյանը «Ժողովրդական արտիստ»-ի կոչում է ստացել, նույն թատրոնից դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը նախագահից ստացել է «Վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում:

«Վաստակավոր արտիստ»-ի կոչում են ստացել դերասաններ Կարեն Ջանգիրովը Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնից, Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնից Մարիամ Ղազարյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը եւ ուրիշներ:

Վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում փոխանցեց, որ իր համար տոնական տրամադրությունը դեռ երեկվանից է սկսվել՝ նոր ներկայացման պրեմիերայով: Դերասանուհին ասաց, որ երբեւէ չի կարեւորել որեւէ տեսակի կոչումները եւ մրցանակները: Իրեն, գործընկերներին ու նաեւ հանդիսատեսին Աննա Էլբակյանը մաղթում է «չկորցնել թատրոնի հրաշքին հավատալու կարողությունը»:

Դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը փոխանցեց, որ ինքը տոնական երեկոն բեմում է անցկացնելու: «Թատրոնը իմ երկրորդ կյանքն է», - ասաց Բաբախանյանը:

Վաստակավոր դերասաններ, ամուսիններ Տիգրան Ներսիսյանը եւ Նելլի Խերանյանը «Մաքս լիբերթի»-ին փոխացեցին, որ տոնական երեկոն անցկացնելու են «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ այսօր տեղի է ունենալու Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Նրանց տանն էլ այսօր առավոտից հեռախոսը չի լռել:

«Թատրոնը դերասաններին վերադարձնում է ներդրած սերը», - ասաց Նելլի Խերանյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG