Մատչելիության հղումներ

«Անձայնները» բողոքում են արվեստի միջոցով


«Դարձիր անձայնների ձայնը»՝ այսպես է ցուցահանդեսի խորագիրը, որի նպատակն է արվեստի միջոցով խոսել ծառերի, կենդանիների, աղտոտվող մթնոլորտի փոխարեն:

«Նյութական եւ կենցաղային հոգսերով տարված հասարակությունը չի լսում նրանց բողոքի ձայնը, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նրանց բողոքի ձայնը տեղ հասցնել», - ասում է ցուցահանդեսի համակարգող Օվսաննա Հովսեփյանը:

Բացի ցուցահանդեսից բնապահպանական խնդիրների հետ կապված լինելու են նաեւ այլ միջոցառումներ` կինոդիտումներ, ծառատունկ, հեծանվային արշավ եւ վերջում նաեւ ռոք համերգ:

Օվսաննան ասում է, որ իրենց ակցիաները որոշակի ազդեցություն ունենում են հատկապես երիտասարդների վրա:

Օվսաննայի խոսքերով` իրենք պայքարելու են, որպեսզի երիտասարդների մտահոգությունները սեփական երկրի բնության եւ էկոլոգիայի վերաբերյալ հասնեն նաեւ պատասխանատու մարմիններին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG