Մատչելիության հղումներ

Հայաստան - Ղազախստան` 1:0


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Ռոտերդամում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ:

Միակ գոլը հանդիպման 62-րդ րոպեին խփել է Ամստերդամի «Այաքս»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հայ ֆուտբոլիստները ամբողջ խաղի ընթացքում տարածքային մեծ առավելություն ունեին եւ 70-րդ րոպեին կարող էին կրկնպապատկել հաշիվը, սակայն թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:

Այս տարի թիմի ղեկը ստանձնած դանիացի մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ անցկացրած չորս հանդիպումներից Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել երեքում` Մալթայի, Բելառուսի եւ Ղազախստանի թիմերի նկատմամբ, եւ պարտվել մեկում` Իսլանդիայի հավաքականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG