Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցի տոնական միջոցառումների նախագծի, 2008 - 2010 թվականների համար տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման, նաեւ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված համագործակցության ակտիվացման վերաբերյալ:

Կքննարկվեն նաեւ ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման եւ ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների նախագծի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG