Մատչելիության հղումներ

Վանատուր գյուղում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով


Հրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում այսօր շարունակվել է բողոքի ցույցը՝ մարտի 1-֊ի դեպքերից հետո ձերբակալված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով:

Հանրահավաքի մասնակիցները՝ մի քանի տասնյակ մարդ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ մտադիր են շարունակել բողոքի գործողությունները՝ «անկախ ամեն ինչից»:

Այսօր Հրազդանի ոստիկանության ներկայացուցիչները հարցաքննել են դպրոցականներին, որոնք մասնակցել են երեք օր տեւած հանարահավաքներին:

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել է մարտի 12-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG