Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանին հրավիրել են ոստիկանություն


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին այսօր Հյուսիսային պողոտայում ոստիկանները ծանուցագիր են հանձնել վաղը` մարտի 27-ին, ոստիկանության Կենտրոն համայնքի բաժին ներկայանալու պահանջով:

Նրանք նշել են, թե Զուրաբյանին ցանկանում են հարցաքննել իրենց վարույթում գտնվող գործի շրջանակներում: Ոստիկանները հրաժարվել են պատասխանել Զուրաբյանի հարցին, թե ինչ գործի մասին է խոսքը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG