Մատչելիության հղումներ

Անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը այսուհետ գործելու է «Բարգավաճ Հայաստան»-ի գործունեությանը «համահունչ»


Ազգային ժողովի անդամ, խորհրդարանի կազմում որպես անկուսակցական պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը այսօր հայտարարել է, որ «այսուհետ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեությունը:

«Քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» անկախ պատգամավորին չի ընձեռում հնարավորություն անդամակցել խորհրդարանական որեւէ խմբակցության, ես հայտարարում եմ, որ այսուհետ, որպես «Բագավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թե’ խորհրդարանում եւ թե’ խորհրդարանից դուրս իմ պատգամավորական գործունեությունը համահունչ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեության հետ», - ասված է Գասպարյանի տարածած հայտարարությունում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG