Մատչելիության հղումներ

Դրամահավաքի շնորհիվ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը վճարեց հարկայինի պահանջած գումարը


Ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության կազմակերպված հանգանակության շնորհիվ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ընկերությանը հաջողվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը վճարել մոտ 26 միլիոն 900 հազար դրամ գումարը, որը ընկերությունից պահանջել էր Հարկային պետական ծառայությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի օգտին դրամահավաքը բնորոշեց այսպես. - «Սա ես գնահատում եմ որպես բարոյական եւ քաղաքացիական ապտակ անկախ հեռուստաընկերության նկատմամբ ոտնձգությունների նկատմամբ»:

Իսկ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստեց, որ «բացի «Երկիր մեդիա»-ից որեւէ հեռուստաընկերություն չանդրադարձավ ոչ ԳԱԼԱ-ի օգտին կազմակերպված դրամահավաքին, ոչ էլ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի օգտագործած մեքենայի հրկիզման միջադեպին»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի եւ Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG