Մատչելիության հղումներ

Բելառուսը հայտարարում է ամերիկյան լրտեսական ցանց բացահայտելու մասին


Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն պաշտոնապես հայտարարել է երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն իրականացնող ցանց բացահայտելու մասին: Բելառուսի պետական հեռուստատեսության տարածած հաղորդագրության համաձայն, ընդհատակյա խմբավորման կազմում եղել է Բելառուսի 10 քաղաքացի:

Մինսկում Միացյալ Նահանգների դեսպանատունը, սակայն, հերքում է բելառուսական ՊԱԿ-ի հայտարարությունը:

Վերջին շրջանում Բելառուսի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները խիստ սրվել են: Բելառուսի արտգործնախարարությունը այս ամսվա ընթացքում պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանը լքի Բելառուսի տարածքը:

Մինսկում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ կիսով չափ կրճատել է իր աշխատակազմը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG