Մատչելիության հղումներ

Այս տարի նշվում է հայկական ջազի 70-ամյակը


Այս տարի նշվելու է հայկական ջազի 70-ամյակը: Այդ նպատակով ստեղծվել է «Հայկական ջազ 70» կազմակերպությունը եւ կազմկոմիտե՝ հայտնի երաժիշտ Լեւոն Մալխասյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է կազմկոմիտեի մամլո ծառայությունը, 1938 թվականին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն՝ Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբի կատարմամբ: Այս տարի լրանում է այդ նշանակալից իրադարձության 70-ամյակը: Այդ կապակցությամբ 2008 թվականի ամբողջ ընթացքում հանդիսավոր նշվելու է հայկական ջազի 70-ամյակը, որի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ համերգներ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային համբավ ունեցող ջազային երաժիշտների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG