Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին, այսօր առավոտյան կրկին հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն, մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասով, 225 պրիմ հոդվածի առաջին մասով եւ 300 հոդվածի առաջին մասով:

Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց, ինչպես նաեւ հրաժարվել է փաստաբանից:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից դուրս չգալու ստորագրությունը, եւ նա տվել է ստորագրություն:

Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասը պատասխանատվություն է սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով եւ զուգորդվել են սպանությամբ», 225 պրիմ հոդվածի առաջին մասը` «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» համար, 300 հոդվածի առաջին մասը` «պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողությունների» համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG