Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Մեր գործունեությունը օրինական էր»


Անցած ուրբաթ օրը եւ այսօր Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին:

«Տեղյակ պահեցին, որ կարող են նորից հրավիրել [անհրաժեշտության դեպքում]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, իրավապահները հարցաքննության ընթացքում «շատ կոռեկտ» են եղել, իրենց տանը խուզարկություն չի եղել:

Հարցերի գերակշռող մասը, ըստ Արամ Սարգսյանի, «քաղաքական բնույթի էին»:

«Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում, որեւէ բան թաքցնելու կամ խուսափելու բան չունեմ: Պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի», - ասաց նա` շարունակելով. - «Ընդ որում` ես գտել եւ գտնում եմ, որ մեր գործունեությունը օրինական էր, գործել ենք ճիշտ: Իսկ թե ինչու այդպես եղավ. այստեղ հետեւություն անողները գործող իշխանություններն են…»:

«Մեր շարժումը զուտ իրավական հարթութության մեջ իրեն բացարձակ կոռեկտ է պահել», - ասաց նա` հավելելով, որ «մարտի լույս 1-ի գիշերը» տեղի ունեցածը «օրենքի խախտում էր». - «Բոլորը խոսում են մասի 1-ի երեկոյան 6-ի դեպքերից` մոռանալով, թե ամսի 1-ի առավոտյան ինչ դեպքեր են եղել»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG