Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյան. «Մինչեւ մարտի 1-֊ը երեւույթը շատ դրական էի գնահատում»


«Ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դրական է գնահատել քաղաքական զարգացումները մինչեւ զանգվածային անկարգությունները` միաժամանակ փաստելով, որ մարտի 1֊-ից հետո Հայաստանում խախտվել են մարդու իրավունքները:

«Մինչեւ մարտի 1-֊ը, չնայած լարվածությանը, ես երեւույթը շատ դրական էի գնահատում եւ համոզված էի, որ մենք մի քայլ առաջ էինք գնում, նոր մակարդակի ենք հասնում»,֊ - ասաց Պարույր Հայրիկյանը` միաժամանակ փաստելով, որ մարտի 1-֊ից հետո «ե'ւ քաղաքական հետապնդումներ կան, ե'ւ մարդու իրավունքների ոտնահարումներ»:

«Պարզապես միակողմանի չլինելու համար պետք է հանգամանալից ամեն ինչի մասին խոսել, սակայն այսօրվա ձեւաչափը դա թույլ չի տալիս», - հավելեց նա:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG