Մատչելիության հղումներ

Արա Հարությունյան. «Երեկվանից Ղարաբաղի էլեկտրամատակարարումը վերականգնված է»


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ փոթորկից հետո, որի արդյունքում ողջ Արցախը 12 ժամ հոսանքազրկվել էր, երեկվանից էներգամատակարարումը վերականգնվել է:

«Երեկվանից էլեկտրամատակարարումը վերականգնվել է, եւ բնակավայրերի մեծ մասում հոսանք կա», - ասել է վարչապետը:

Նրա վկայությամբ՝ մարտի 21-ի ուժգնության քամի Ղարաբաղում չէր արձանագրվել վերջին 70 տարում:

«Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտունու շրջանների մեծ մասը եւ Հադրութի շրջանն ամբողջությամբ եղել են այդ քամու գոտում: 8֊9 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այս պահին սկսվել են վերականգնողական աշխատանքները», - հայտնել է Արա Հարությունյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG