Մատչելիության հղումներ

Իրաքում զոհված ամերիկացիների թիվը հասավ 4 հազարի


Իրաքում զոհված ամերիկացիների թիվը հասել է 4 հազարի:

Այսօր Բաղդադում ռումբի պայթյունից զոհվել են ամերիկացի 4 զինծառայողներ:

Կիրակի օրը Իրաքի տարբեր վայրերում բռնությունների հետեւանքով մահացել է 60 մարդ: Իրաքցի 13 զինվորներ զոհվել են հյուսիսային Մոսուլ քաղաքում, երբ ինքնասպան ահաբեկիչը ավտոմեքենայով մխրճվել է քաղաքում տեղակայված ռազմակայանի նավթապահեստարանի մեջ:

Անցած շաբաթ լրացավ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի Իրաք ներխուժման 5-րդ տարին:

Այս տարվա հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Իրաքի կառավարության համատեղ իրականացրած ուսումնասիրության տվյալներով` անցած 5 տարիների ընթացքում բռնությունների հետեւանքով զոհված իրաքցիների թիվը 104 հազարից մինչեւ 223 հազար է: Իրաքցի զոհված զինծառայողների եւ իրավապահների թիվը, ըստ տարբեր տվյալների, 8 հազարից մինչեւ 12 հազար է:

Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատարությունը հայտարարել է, թե անցած տարվա հունիսից ի վեր հարձակումների թիվը երկրում նվազել է 60 տոկոսով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG