Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելեց արտակարգ իրադրության ժամանակ հերթապահած զինվորականներին


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մի շարք բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել է զինված ուժերի այն զորամասերը, որտեղ արտակարգ իրադրության օրերին տեղակայված էին պարեկային հերթապահություն եւ պահակային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները:

Նախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Զինծառայողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ ազգային բանակի առջեւ դրված հիմնական խնդիրը պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանությունն է:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG