Մատչելիության հղումներ

Զատիկը՝ մարտի 23֊-ին


Զատիկը թե' հին եւ թե' նոր Կտակարաններում համարվում է 5 գլխավոր տոներից մեկը: «Շատերն այս օրվա խորհուրդը ճիշտ չեն պատկերացնում», - ասում է տեր Ադամ Մակարյանը:

«Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը: Սուրբ հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որով սկսում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա մատուցվում պատարագ», - պատմում է տեր Ադամը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, Զատկի տոնն այն եզակիներից է, որը հայ ժողովուրդը պահպանել է դարերի ընթացքում. - «Սակայն բոլոր տոներն էլ ժամանակի ընթացքում ենթարկվում են որոշ փոփոխությունների, բացառություն չէ նաեւ Զատիկը»:

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG