Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը զրուցել է օտարերկրյա դիվանագետների հետ


Այսօր արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ:

Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարը կարեւորել է քառակողմ կոալիցիոն հուշագրի ստորագրման փաստը` նշելով, որ այն լուրջ հիմքեր է տալիս անդամ քաղաքական ուժերի ծրագրերը համադրելու եւ այդ ծրագրերով ուղղորդվելով` երկիրը առաջ տանելու համար:

Վարդան Օսկանյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության եւ քվեարկությունից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի շրջանակներում մշակված փաստաթղթի սկզբունքներին եւ գտնում է, որ գործընթացները պետք է ընթանան այդ խմբի շրջանակներում:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG