Մատչելիության հղումներ

logo-print

Հանդիպում են Կիպրոսի երկու հատվածների առաջնորդները


Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների ղեկավարներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմեթ Ալի Թալաթը հանդիպում են այսօր, փորձելով վերսկսել 1974 թվականից ի վեր երկու մասի բաժանված կղզու շուրջ բանակցությունները:

«Մենք մտադիր ենք միասին կիպրական սուրճ խմել», - Թալաթի հետ բանակցությունների սենյակ մտնելուց առաջ ասել է Խրիստոֆիասը:

«Սա նրանց առաջին հանդիպումն է Խրիստոֆիասի ընտրվելուց հետո: Մեր կարծիքով, սա շատ կարեւոր հանդիպում է, եւ մենք հույս ունենք, որ առաջընթացի իրական հեռանկարներ կան», - «Ֆրանսպրես»-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Խոսե Դիասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG