Մատչելիության հղումներ

Երեւանում վերացվել է արտակարգ դրությունը


Այսօրվանից Երեւանում վերացվել է 20 օր տեւած արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո: Քաղաքի տարբեր հատվածները վերահսկող ավտոմատավոր զինվորները վերադարձել են զորանոցները, լույս են տեսել բոլոր թերթերը, սակայն օրվա առաջին կեսին ինտերնետային որոշ կայքեր մնում էին արգելափակված:

Երեւանի Ազատության հրապարակը, որտեղ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո 10 օր շարունակ հանրահավաքներ էին կազմակերպում, այժմ շրջափակված է մահակավոր ոստիկաններով:

Օրվա ընթացքում Ազատության հրապարակի շրջակայքում նկատվում էին մարդկանց կուտակումներ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG