Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Գյումրիում հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը:

Հասցված վնասը, «Ասպարեզ» ակումբից ստացված հաղորդագրության համաձայն, կազմում է մոտ 900 հազար դրամ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Սարգսյանը, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 185 հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով` «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG