Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Պետք է երկխոսություն լինի ընդդիմության հետ»


Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, կարծիք է հայտնել, որ «անհրաժեշտ է երկխոսություն ընդդիմության հետ»:

Չնայած Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների հորդորներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի իշխանությունները ավելի քան 100 մարդ են ձերբակալել, մամուլի ազատությունը մնում է սահմանափակված, եւ օրենք է ընդունվել, որը սահմանափակում է հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները նույնիսկ արտակարգ դրության վերացումից հետո: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները որեւէ ազդեցության լծակ ունի, եւ հնարավո՞ր են արդյոք պատժամիջոցներ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը արձագանքեց. - «Ես չեմ խոսի պատժամիջոցների մասին: Ես կխոսեմ այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը կարգավորի իրադրությունը եւ վերադառնա ժողովրդավարական ուղի»:

«Ցույցերը եւ անմիջապես ընտրություններից հետո ծագած խնդիրները մեկ բան են, բայց ահագնացող ճնշումները լուրջ մտահոգություն են առաջացնում», - ասաց նա: - «Մենք ողջունում ենք արտակարգ դրության վերացումը, բայց կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Բռնությունների կամ բռնարարքների համար ձերբակալված մարդիկ մեկ բան են, բայց մարդիկ, որոնք ձերբակալվել են կասկածելի պատճառներով, պետք է ազատ արձակվեն»:

«Պետք է երկխոսություն լինի ընդդիմության հետ: Սա մտահոգիչ իրադրություն է Հայաստանի բոլոր բարեկամների համար», - ընդգծեց Դենիել Ֆրիդը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG