Մատչելիության հղումներ

Հասարակական 23 կազմակերպություններ պահանջներ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին


Հասարակական 23 կազմակերպություններ այսօր Երեւանում ընդունել են հայտարարություն, որով պահանջում են իշխանություններից դադարեցնել «վհուկների որսը», ապահովել քաղաքացիների իրավունքները եւ մամուլի ազատությունը:

«Պահանջում ենք անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները եւ դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ ամբողջական վերահսկողության»,֊ - ասված է հայտարարությունում:

Հասարակական կազմակերպությունները նաեւ դիմել են միջազգային հանրությանը, հորդորելով «անցկացնել անկախ միջազgային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, եւ միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարգերի կայացմանը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG