Մատչելիության հղումներ

Ապրիլի 17-֊ին Ստրասբուրգում կքննարկվի Հայաստանում ստեղծված իրադրությունը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում՝ ապրիլի 17֊-ին քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկով արտահերթության կարգով կքննարկվի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հարցը:

Որպես համազեկուցողներ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն: Քննարկման արդյունքում ընդունվելու է բանաձեւ:

Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր հաստատեց, որ քննարկումը կապված է Հայաստանում հետընտրական գործընթացների հետ:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քննարկման արդյունքում Հայաստանը զրկվի անդամության մանդատից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հավանական չեմ համարում: Տեսականորեն, իհարկե, կարող է լինել, կարող են առանձին պատվիրակներ բարձրացնել այդ հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG