Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազի տեղակալը հերքում է, որ քարոզարշավի ժամանակ ուղեկցել է Սերժ Սարգսյանին


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հերքել է, որ քարոզարշավի ընթացքում Աշտարակում ուղեկցել է նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին, եւ նամակ է հասցեագրել խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանին:

Նամակում ասված է. - «Հայտնում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսներն իրենց դիմումում հասցեագրած ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա դեսպաններին, «նկարագրելով» ընտրական գործընթացում տեղ գտած խախտումները, դրանց թվում նշել է նաեւ, որ «Աշտարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ (ցույցին եւ երթին) ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղեկցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Տես՝ լուսանկարը»:

Տեղյակ եմ պահում, որ դիմումում նշված հանգամանքը իրականությանը չի համապատասխանում, զրպարտանք է, նման բան տեղի չի ունեցել, նման լուսանկար գոյություն ունենալ չի կարող եւ նման վարքագիծ ու աշխատաոճ դրսեւորելը հարիր չէ օրենսդիր մարմնի ներկայացուցչին»:

Միաժամանակ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասաց, որ Արամ Թամազյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղեկցելու վերաբերյալ տեղեկությունը ստացված է «հանրային աղբյուրներից»:

«Թամազյանը ոչ թե պետք է նման նամակով դիմեր խոսնակին, այլ նյութեր նախապատրաստեր եւ ապացուցեր իր պնդումները»,֊ - կարծիք է հայտնեց պատգամավորը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG