Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը Ադրբեջանի դիվանագիտական եւ քաղաքական հաղթանակն է»


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից անցած շաբաթավերջին ընդունված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որակել է որպես իր երկրի «դիվանագիտական եւ քաղաքական հաղթանակ»:

«Դա մեր քաղաքական եւ դիվանագիտական մեծ հաղթանակն է, չնայած այնտեղ որոշ երկրների վրա ուժեղ ճնշում էր գործադրվում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ով այսօր Բաքվում մասնակցել է Նովրուզի տոնակատարություններին:

APA գործակալության փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Ալիեւը ասել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է եւ քննարկման առարկա չէ. - «Անհնար է որեւէ համաձայնության եւ խաղաղ համաձայնագրի հասնել այդ պայմանից դուրս»:

«Պատերազմը դեռ չի ավարտվել, միայն ձեռք է բերվել հրադադար», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաեւ վստահեցրել է, որ Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունը լիովին ապահովված է, իսկ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան, Բաքու - Թբիլիսի - Էրզրում եւ նման այլ խոշոր նախագծերը երկրի պատմական ձեռքբերումն է համարել:

«Տնտեսության զարգացումը մեզ թույլ տվեց անցկացնել անկախ, միայն ժողովրդի շահերից բխող քաղաքականություն», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG