Մատչելիության հղումներ

Մեթան՝ հեռավոր մոլորակի վրա


Աստղագետները մեթան գազի հետքեր են հայտնաբերել Երկրից շատ հեռու գտնվող մի մոլորակի վրա:

Գիտնականները պնդում են, որ մեթանը որոշակի պայմաններում կարող է դեր խաղալ կյանքի առաջացման համար անհրաժեշտ քիմիական ռեակցիաներում:

Աստղագետներն իրենց հայտնագործությունը կատարել են ամերիկյան «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ:

Մոլորակը, որի վրա հայտնաբերվել է մեթանը, Յուպիտերի չափ է եւ գտնվում է Երկրից 63 լուսային տարի հեռավորության վրա: Գիտնականները, այնուամենայնիվ, կարծում են, որ ջերմաստիճանը այդ մոլորակի վրա շատ բարձր է կյանքի առաջացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG