Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է «ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով սկսել գործընթաց՝ ընդհանրապես Մինսկի խումբը ցրելու համար»:

«Սա մեզ հայտնի է, նրանք դիմել են պաշտոնապես: Մենք տեղյակ ենք», - վստահեցրեց նախարարը: - «Դեռեւս սա չի հրապարակվել, առաջին անգամ այստեղ եմ հրապարակում»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակության կազմակերպության (այն ժամանակ` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցութան խորհրդի) Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միջնորդի առաքելությունը ստանձնել է 1992 թվականի ամռանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG