Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի գրասենյակ. «Երկու կալանավորներ պնդում են, թե խոշտանգումների են ենթարկվել»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը հանդիպել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 24 կալանավորվածների հետ, որոնցից 2֊-ը պնդել են, թե խոշտանգումների են ենթարկվել բերման ենթարկվելիս կամ ոստիկանական բաժանմունքներում գտնվելու ընթացքում:

«Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանց գերակշռող մասը անհամաձայնություն է արտահայտել իրենց առաջադրած մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ՝ առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ»,֊ - ասված է օմբուդսմենի գրասենյակի այսօրվա հաղորդագրությունում:

Գրասենյակը նաեւ հայտնել է, որ մարտի 1-֊ի իրադարձությունների առնչությամբ կալանավորվածներից մեկը խուլ եւ համր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG