Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Զանգվածային միջոցառումների մասին օրենքի փոփոխությունները հակասահմանադրական են»


Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքի` այս շաբաթ ընդունված փոփոխությունները, որոնք սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը, հակասահմանադրական են:

Նրա կարծիքով՝ «ակնհայտ է, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած հանրահավաք»:

«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով հնարավոր չէ հաղթահարել այս ճգնաժամը: Առաջին հերթին, պետք է պատասխանատվության ենթարկել կեղծարարներին եւ բռնարարքներ իրականացրած անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, տարանջատել քրեական հանցագործություններ կատարած անձանց իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Եվ անկասկած, պետք է անցկացվի մարտի 1֊-ին կատարվածի անկախ միջազգային հետաքննություն»,֊ - ասել է Դեմիրճյանը:

Նա նաեւ հայտնել է, որ իր կուսակցության որեւէ անդամ ձերբակալված եւ կալանավորված չէ, սակայն «շատերին հրավիրում են ոստիկանություն, զրույցներ են տեղի ունենում՝ հիմնական նպատակն այն է, որ մարդիկ չմասնակցեն առաջիկա հանրահավաքներին»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG