Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ-ի ղեկավար Ջորջ Բուշի հետ:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Վրաստանի եւ այդ կազմակերպության կապերն ամրապնդելու հարցը:

Սպասվում է, որ Բուշը եւ Սահակաշվիլին կքննարկեն Վրաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունները, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG