Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:

Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին եւ գոհունակություն հայտնել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող գործակցության առնչությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին եւ ներքաղաքական իրավիճակին:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը այսօր հանդիպել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG