Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կառավարության եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ կստորագրվի համագործակցության փաստաթուղթ


Վաղը Հայաստանի կառավարության եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ կստորագրվի համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթուղթը: Ստորագրման արարողությունը տեղի կունենա արտգործնախարարությունում` արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի եւ Մոսկվայում ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի տնօրեն Դենդեեւ Բադարչի միջեւ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առավել կանոնակարգված գործունեության համար` կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության ոլորտներում:

Հայաստանի հետ ՅՈՒՆԵՍԿO-ի համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը շարադրվել է որպես կապ եւ ի լրումն Հայաստանի համար ՄԱԿ-ի Զարգացման աջակցման համակարգի, որի նպատակն է ստեղծել մի ընդհանուր համակարգ երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG