Մատչելիության հղումներ

logo-print

Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքները եւ ազատությունները


Նախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցները համոզված են, որ խորհրդարանի կողմից երեկ ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են զանգվածային միջոցառումների անցկացման հնարավորությունը, կոպտորեն խախտում են մարդու իրավունքները եւ ազատությունները:

«Համաժողովրդական շարժման կենտրոն» ստորագրությամբ հայտարարությունում, որը ստացվել է Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի էլեկտրոնային հասցեից, ասվում է. - «Այդ փոփոխությունները խախտում են Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի հետ համաձայնեցված գործող օրենքի սկզբունքները եւ հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած զանգվածային միջոցառում։ Դրանով կոպտորեն խախտվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային կոնվենցիաներով ընդունված, մարդու իրավունքների եւ ազատությունների կարեւորագույն նորմերը, ազատ հանրահավաքների հիմնարար իրավունքը։

Չենք կասկածում, որ միջազգային հանրությունն ու նրա իրավասու կառույցները համարժեք գնահատական կտան ոչ միայն սեփական ժողովրդին խեղդելուն, այլ նաեւ համամարդկային արժեքները անարգելուն ուղղված այս քայլին։

Ոչ մի ժողովուրդ չի ընդունի նման անարգանք ու կապանքներ։ Առավել եւս՝ հայ ժողովուրդը, որը վերջին կես տարում համաժողովրդական պայքարի գնով վերագտել է իր արժանապատվությունն ու ազատության ձգտումը։ Նման պայմաններում ժողովրդի լիակատար իրավունքն է՝ զանց առնել ապօրինի արգելքը, եւ ինքնուրույն վերահաստատել միջազգայնորեն սահմանված, իր երկրի Սահմանադրությամբ վավերացված, հանրահավաքներ անելու իր ազատությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG