Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան. «Ենթադրվում է քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցում»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ենթադրություն է արել, որ որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցման փուլը»:

«Իմ տպավորությամբ՝ բանակցությունները կոալիցիայի, այսպես ասենք, նորընտիր անդամներ՝ «Օրինաց երկիր»֊-ի եւ, ենթադրում եմ` առաջիկա օրերին նաեւ Դաշնակցության հետ, կսկսվեն եւ կավարտվեն, որից հետո արդեն ենթադրվում է, որ տեղի կունենա քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցում»,֊ - կանխատեսում է արել Նաիրա Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG