Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանի հանձնաժողովը հետաձգեց Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծը նիստերի օրակարգում ընդգրկելը


Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր եւս 30 օրով հետաձգեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը խորհրդարանի նիստերի օրակարգում ընդգրկելը:

Պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած օրինագիծը բաղկացած է մեկ ամրագրումից. - «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Հետաձգման առաջարկն արել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ վկայակոչելով օրինագծի հեղինակի բացակայությունը: Նիստին «Ժառանգություն» կուսակցությունից ներկա են եղել Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը:

Հոկտեմբերին նույն հանձնաժողովը նախագիծն Ազգային Ժողովի օրակարգ ընդգրկելը հետաձգել էր 90 օրով:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, սեպտեմբերի վերջին նշել էր, որ ներկայումս աննպատակահարմար է համարում օրինագծի քննարկումն ու ընդունումը:

Այս շաբաթ վարչապետ Սերժ Սարգսյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. - «Մենք գոնե տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG