Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը վարչական դատարանում վիճարկում է արտակարգ դրության մասին հրամանագիրը


Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի նախագահի մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով այսօր վարչական դատարան է դիմել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժառանգություն»-ը համարում է, որ ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են Հայաստանի օրենսդրության, ինչպեսեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը ընդդիմադիր կուսակցությունը համարում է քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում:

Դատարանին ուղղված դիմումում «Ժառանգություն»-ը պնդում է, որ արտակարգ դրության մասին հրամանագիրը օրենքից դուրս է եւ անհամաչափ ստեղծված իրավիճակին, եւ դատարանին միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել հանրապետության նախագահի կողմից սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ եւ շտապ նշանակել արագացված դատաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG