Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային անվտանգության ծառայությունը Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք է հայտնաբերել


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է երկու օր առաջ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք հայտնաբերելու մասին:

«ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանի իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը», - ասված է հաղորդագրությունում:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում մարտի 13-ին, «Վանատուր» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել եւ առգրավվել է Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների 20 եւ հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի եւ գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, «Պրոմետազին» տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ 1 ինքնաշեն հրազեն»:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի փոխանցմամբ` «մարտի 1-ին նմանատիպ` Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների նռնակներ էին հայտնաբերվել նաեւ Օպերայի հրապարակում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG