Մատչելիության հղումներ

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Շուրջ 4 հազար 500 թեկնածուներ պայքարում են խորհրդարանի 290 տեղերի համար:

Երկրի ընտրողների թիվը շուրջ 44 միլիոն է: Քվեարկությունը անցկացվում է 45 հազարից ավելի ընտրական տեղամասերում:

Ակնկալվում է, որ ընտրություններում հաղթանակ կտանեն նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կոշտ գծի կողմնակիցները: Նման ենթադրության հիմք է տալիս նաեւ այն փաստը, որ Պահապանների խորհուրդը, որը Իրանում սահմանադրական վերահսկողություն է իրականացնում, 1700-ից ավելի թեկնածուների, հիմնականում` բարեփոխական, թույլ չի տվել մասնակցել ընտրություններին` իսլամին եւ 1979 թվականի Իսլամական հեղափոխությանը բավարար չափով նվիրված չլինելու պատճառաբանությամբ:

Իրանի խորհրդարանում երկու տեղ հատկացված է երկրի հայ համայնքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG