Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին Բուխարեստում


Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 3-4-ին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Եթե նման առաջարկություն լինի եւ ադրբեջանական կողմը համաձայնություն տա, կարող եմ ասել, որ նորընտիր նախագահը պատրաստ է իր առաջին կոնտակտը ունենալու Ադրբեջանի նախագահի հետ», - ասել է նախարարը:

Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ վաղը Վիեննայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպման ընթացքում քննարկվելու է հենց այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG