Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանով պայմանավորված խնդիրները:

Նախագահ Քոչարյանի խոսքով, ցավոք, հնարավոր չեղավ խուսափել իրադարձությունների անցանկալի զարգացումից, եւ պետությունը ստիպված եղավ իրադրությունից թելադրված որոշակի քայլեր ձեռնարկել վիճակը կարգավորելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, կարեւորել են իրադրության շուտափույթ կարգավորման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ներկայուս մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է, կայունանում է եւ դրանից ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն արդեն երկու անգամ մեղմացվել են:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը այսօր հանդիպել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG