Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Սասուն Միքայելյանը


Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 12-ին հայտնաբերվել է Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` նույն օրը Միքայելյանը ներկայացվել է քննությանը, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:

Սասուն Միքայելյանը ցանկություն է հայտնել օգտվել փաստաբանի ծառայություններից:

Սասուն Միքայելյանին եւ երեք այլ պատգամավորների նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու` գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել է մարտի 4-ին: Պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը կալանավորվել են նույն օրը, իսկ Խաչատուր Սուքիասյանը մինչ օրս հետախուզման մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG