Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Մոտ օրերս կվերացվեն սահմանափակումները լրատվամիջոցների նկատմամբ»


Լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները մոտ օրերս կվերացվեն: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` այսօր ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Վարդան Օսկանյանը ներկայացրել է մարտի 1-ի եւ այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երեւանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Երկուստեք նշվել է, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար:


Համմարբերգը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչների, նաեւ ընդդիմության ղեկավարների հետ, այցելելու է մեկուսարաններ եւ հիվանդանոցներ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրում ընթացող գործընթացների մասին:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG