Մատչելիության հղումներ

Նախագահ ընտրվելու կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը:

Կառավարության մամլո ծառայության համաձայն՝ Դեւիսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում, հայ ժողովուրդն արդեն ընտրել է առաջնորդներ, որոնք պատասխանատու են լինելու ընթացող բարեփոխումների ծրագրի համար: Իր հերթին, Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին` դիմագրավելու բոլոր այն մարտահրավերները, որոնք բխում են մեր կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG