Մատչելիության հղումներ

logo-print

Արտասահմանում` կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրեր, երկրի ներսում` նույնացման քարտեր


Միգրացիոն համակարգի եւ Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու վերաբերյալ աշխատանքային խումբը առաջարկում է արտասահմանյան երկրներ մուտք գործելու համար օգտագործել կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրեր, իսկ երկրի ներսում` նույնացման քարտեր: Այդ մասին հայտնել է երկրի նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը այսօր նախագահի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Մհերյանի խոսքերով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ամրապնդել կոնկրետ կենսաչափական տվյալներ կրող անձի եւ նրա վերաբերյալ փաստաթղթային տվյալների համապատասխանության աստիճանը, նվազեցնել փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, թույլ կտա պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնացման գործընթացը, ինչպես նաեւ կարող է նպաստել ՀՀ քաղաքացու պարզեցված կամ հեշտացված ընթացակարգով Եվրամիության անդամ պետությունների վիզա ստանալու գործընթացին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, արդարադատության նախարարները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ միգրացիոն համակարգում սկսվող գործընթացը պետական համակարգի բարեփոխումների հերթական քայլերից է եւ միտված է միասնական միգրացիոն ծառայության ձեւավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG